Վարչապետը դիտողություն է արել նախարարին ու հանձնարարել նվազեցնել նոտարական ծառայության վճարը

Վարչապետը դիտողություն է արել նախարարին ու հանձնարարել նվազեցնել նոտարական ծառայության վճարը

Կառավարության նիստում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել նախագիծ՝ նոտարական ծառայությունների վճարը նվազեցնելու մասին:



Ներկայումս այդ ծառայությունն արժե 12 հազ. դրամ, տեղեկացրեց նախարարը:



«Ես առաջարկում եմ, որ հաջորդ անգամ ներկայացնեք փոփոխությունները, նվազեցնենք ծառայության վճարը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:



Նախարարն ասաց, թե կքննարկեն և վարչապետից ստացավ դիտողություն։



«Չքննարկել, է, ներկայացնել նվազեցումը»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: