Մահափորձի ենթարկված Վարդան Կարապետյանի վիճակը կայուն ծանր է

Մահափորձի ենթարկված Վարդան Կարապետյանի վիճակը կայուն ծանր է

Այսօր` ժամը 03:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում իր իսկ բնակարանի առջև հրազենային վիրավորում ստացած Վարդան Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Այս մասին Armlur.am-ին հայտնել է «Էրեբունի» ԲԿ հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը:



Վերջինս հայտնել է, որ հիվանդին միացված է արհեստական շնչառության ապարատ. նա վերակենդանացման բաժանմունքում է: