ՌԴ Նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան-Լավրով հանդիպմանը. Տիգրան Բալայան

ՌԴ Նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան-Լավրով հանդիպմանը. Տիգրան Բալայան

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերինախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը:

«Ռուսաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- ասել է նա:



Ավելի վաղ ռուսական և հայկական որոշ լրատվամիջոցներ ապրիլի 9-ին շրջանառել էին այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցի հնարավորությունը: