Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Կինոտավր» փառատոնում

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Կինոտավր» փառատոնում

Ռուսական «Կինոտավր» 26-րդ փառատոնի գլխավոր մրցանակը հանձնվել է Աննա Մելիքյանին՝ «Սիրո մասին» ֆիլմի համար, տեղեկացնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը:



«Ինձ համար դա շատ կարևոր մրցանակ է: Կյանքում առաջին անգամ ես ֆիլմ էի նկարել հանդիսատեսի համար, լայն պրոկատի համար»,- НТВ-ին ասել է Մելիքյանը:



Աննա Մելիքյանը անցյալ տարի ճանաչվել էր լավագույն ռեժիսոր՝ «Աստղ» ֆիլմի համար:



«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով նովելների հավաքածու է: Մելիքյանի ֆիլմի կերպարները մարմնավորել են ռուս հանդիսատեսին հայտնի և սիրված դերասաններ: