Exit-poll. Հունաստանի հանրաքվեում «ոչ» է ասել վարկատուներին

Exit-poll. Հունաստանի հանրաքվեում «ոչ» է ասել վարկատուներին

«Էքզիթ փոլի» արդյունքների համաձայն` Հունաստանի բնակիչները դեմ են քվեարկել վարկատուների առաջարկած ծրագրին:



Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, նշվում է, որ քվեարկողների 49.5-54.5 տոկոսը դեմ են վարկատուների պահանջներին, իսկ 45.5-50.5 տոկոսը կողմ է այդ պահանջներին:



Միջազգային վարկատուների և Հունաստանի միջև համաձայնագրի պայմանների շուրջ հանրաքվեն ավարտվել է 20:00-ին (երևանյան ժամանակով):



Հանրաքվեի արդյունքում առաջին պաշտոնական տվյալներն ակնկալվում են հանրաքվեի ավարտից 2 ժամ հետո: