Վազգեն Մանուկյանը տղա թոռ է ունեցել

Վազգեն Մանուկյանը տղա թոռ է ունեցել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տղա թոռ է ունեցել եւ այդ առթիվ շատ է ուրախացել: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դուստրը՝ Նվարդը, եւ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի որդին՝ Արմեն Մովսիսյանը, օրերս ծնողներ են դարձել: Վազգեն Մանուկյանը երեք դուստր ու երկու աղջիկ թոռ ունի: Տղա թոռան ծնվելու կապակցությամբ նա շատ է ուրախացել, ընկերներին ասել է, թե վերջին 50 տարում իրենց տանը տղա չէր ծնվել, առաջին տղան է: Հիշեցնենք, որ Նվարդն ու Արմենն ամուսնացել են 2013թ․ հունիսի 29-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ: Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ, մինչեւ հիմա պատմում են, թե ինչ լավ քեֆ են արել այդ օրը, եւ հատկապես ինչքան են պարել նախագահն ու իր տիկինը: Ի դեպ, նորաթուխ ծնողները համակուրսեցիներ են եղել, մտերմությունն էլ երկար տարիների պատմություն ունի: