Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը նույնպես արձագանքել է Հիդրոմետի կանխատեսումներին՝ առաջիկա օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանի վերաբրեյալ:



Նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:



Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, ջերմատվության և արյան շրջանառության բարելավման համար: Չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:



Նախարարությունը խորհուրդ է տալիս նաև չգնել արևի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող և վաճառվող սննդամթերք, ինչպես նաև՝ տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր: Պետք է նաև արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար: