Մահացել է աշխարհի ամենափոքրիկ մարդը

Մահացել է աշխարհի ամենափոքրիկ մարդը

Ամերիկյան Սամոայի հիվանդանոցում մահացել է աշխարհի ամենափոքրիկ մարդը, հաղորդում է Daily News-ը: Նեպալցի Բահադուր Դանգին Գիննեսի գրքի ռեկորդակիր է, նրա հասակը ընդամենը 0.564 մետր էր:



Տղամարդը մահացել է 75 տարեկան հասակում: Հրատարակության տեղեկություններով նա հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրա ողջ ընտանիքը վարակվել էր պնևմոնիայով:



Իր կյանքում նեպալցին անցել է երկրագնդի գրեթե կեսը, ծանոթացել աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդու հետ և հայտնվել Գիննեսի գրքում: Նա գահընկեց է արել ֆիլիպինցի Գուլ Մոհամեդի ռեկորդը: Վերջինիս հասակը 0.57 մետր էր: