Բելգիան 30 մլն եվրո է հատկացրել Սիրիայի և Իրաքի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

Բելգիան 30 մլն եվրո է հատկացրել Սիրիայի և Իրաքի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

Բելգիայի կառավարությունը 30 մլն եվրո է հատկացրել Սիրիայի և Իրաքի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բելգիայի ԱԳՆ մամլո ծառայությանը:



Միջոցները նախատեսված են առաջին հերթին «նրանց համար, ովքեր ստիպված են եղել փրկվել՝ թողնելով ամեն ինչ, նաև նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ընտանիքի անդամներին»,- մեջբերում է RIA Novosti-ն մամլո ծառայության տվյալները: