Մալայզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Մալայզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Մալայզիացի փրկարարները հաստատել են 53 մարդկանց մահը, ովքեր սեպտեմբերի 3-ին դարձել են երկրի արևմուտքում նավաբեկության զոհ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այսօրվա ընթացքում հայտնաբերվել է 26 մարմին:



Հնարավոր է եղել փրկել 20 մարդու, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մի քանիսին առաջիկայում կուղարկեն հայրենի Ինդոնեզիա: Ընդհանուր առմամբ 13-մետրանոց նավի վրա եղել է 70-ից 80 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:



Նախնական տվյալներով, Ինդոնեզիայի դրոշով նավը ուղևորվում էր Սումատրա կղզու Թանջունգբալայ քաղաք: