Հռոմի պապը կոչ է անում եվրոպացի քրիստոնյաներին ապաստան տրամադրել փախստականներին

Հռոմի պապը կոչ է անում եվրոպացի քրիստոնյաներին ապաստան տրամադրել փախստականներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Վատիկանում` կիրակնօրյա ժամերգության ավարտին, հանդես է եկել հատուկ կոչով` դիմելով Եվրոպայի բոլոր կրոնական համայնքներին, մենաստաններին և եկեղեցիներին:



«Ամեն եկեղեցական ծուխ պետք է ապաստան տրամադրի փախստականների մեկ ընտանիքի», - նշել է Ֆրանցիսկոսը:



Կաթոլիկ եկեղեցու հովվապետի խոսքով աշխարհի ամենափոքր պետություն հանդիսացող Վատիկանի երկու եկեղեցական ծխերից յուրաքանչյուրը առաջիկա օրերին ապաստան կտրամադրի փախստականների մեկական ընտանիքի: