Ջոն Լենոնը բիսեքսուալ է եղել. Յոքո Օնոյի սկանդալային բացահայտումները

Ջոն Լենոնը բիսեքսուալ է եղել. Յոքո Օնոյի սկանդալային բացահայտումները

Ջոն Լենոնի այրին՝ Յոքո Օնոն, «The Daily Beast» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ անվանի երաժիշտը ցանկացել է սեքսուալ հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ, սակայն այդ քայլին չի գնացել զուտ անհարման վիակի մեջ չընկնելու վախից: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Մենք մանրամասն խոսակցություն ենք ունեցելայդ թեմայի շուրջ և եկել ենք այն եզրակացության, որ երկուսս էլ բիսեքսուալ ենք, սակայն թաքցնում ենքմեր այդ երկրորդ կողմը, քանի որ հասարակությունը հավանություն չի տա նման բանին», - ասել է Օնոն:
Նա նաև մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե իբր Լենոնը սեռական հարաբերությունների մեջ է եղել «The Beatles»-ի մենեջեր Բրայան Էպշթեյնի հետ: Էպշթեյնը միասեռական էր, և Լենոնը նկարագրում էր իրենց հարաբերությունները որպես «գրեթե սիրավեպ, բայց այդպես էլ չիրականացված»:



Յոքոն նշել է, որ Ջոնն այդ մասին պատմել է շատ անկեղծ և դրանից կարելի է հետևություն անել, որ նրանց միջև սեքս չի եղել: