Օպերայի շենքը «ներկվել է» կապույտ գույնով

Օպերայի շենքը «ներկվել է» կապույտ գույնով

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը «ներկվել է» կապույտ գույնով:



Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը համապատասխան լուսանկար է հրապարակել` Օպերայի շենքի լուսագունավորումը բնորոշելով «ՄԱԿապույտ»` ‎UNBlue: Լուսագունավորումը ՄԱԿ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս օրերին:



Հոբելյանի շրջանակներում աշխարհի 60 երկրների 200 պաշտամունքային կառույցներ հոկտեմբերի 24-ին ընդառաջ ստանալու են հենց այս գունավորումը. կապույտը համարվում է ՄԱԿ-ի պաշտոնական գույնը:



Վաղը կապույտ է ներկվելու Զվարթնոցի տաճարը: