«Հայկական ժամանակ». ԼՂ խնդրի լուծման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը ՌԴ-ն է

«Հայկական ժամանակ». ԼՂ խնդրի լուծման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը ՌԴ-ն է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է։



Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա է եղել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում