Հանձնաժողովը չի պատճառաբանել իր եզրակացությունը

Հանձնաժողովը չի պատճառաբանել իր եզրակացությունը

Պարզվում է՝ ՀՀ դատավորների ընդհանուր միության էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 2-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:



Ինչպես հայտնի է՝ այդ հաղորդման համար հիմք էր հանդիսացել նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրարթերթի դեմ 2014-ի նոյեմբերին կայացված վճիռը, որով արգելանքի տակ դրվեցին օրաթերթի դրամական միջոցները: Նշված հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ վճիռ կայացնելիս «թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ»: Հանձնաժողովը չի պատճառաբանել, թե ինչի հիման վրա է նման կողմնակալ եզրակացության հանգել եւ չի էլ փորձել հերքել օմբուդսմենի հաղորդման մեջ բերված փաստերը:Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: