Մեծ պաշտոնյաների փոքր ՀԷԿ-երը

Մեծ պաշտոնյաների փոքր ՀԷԿ-երը

Բնապահպանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել են Վայոց ձորի մարզով անցնող Եղեգիս (Էլեգիս) գետին սպառնացող էկոլոգիական աղետի մասին, որը պայմանավորված է գետի ողջ երկայնքով կառուցված մեկ տասնյակից ավել ՀԷԿ-երի գործունեությամբ: Ըստ բնապահպանների՝ գետի 47 կմ երկարությունից 25-ը գտնվում է ՀԷԿ-երի տնօրինման տակ: Իսկ ովքե՞ր են ՀԷԿ-երի սեփականատերերը. ինչպես հայտնի է՝ այդ ոլորտում «պատահական մարդիկ» չկան: Մամուլի հրապարակումների արխիվն ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ Եղեգիսի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առնվազն հինգը պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների: Այսպես՝ «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ, «Գողթանիկ» եւ «Եղեգիս-3» ՓՀԷԿ-երը՝ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի ընտանիքի հետ, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին, կամ նույն է թե՝ «Թունելի Հակոբի» անվան հետ, «Ալնարս» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, եւ այսպես շարունակ:



Մանրամասները՝ տես «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: