Ինչո՞ւ է ԵՄ-ն անօրինական միգրանտներին աֆրիկյան երկրներ վերադարձնում

Ինչո՞ւ է ԵՄ-ն անօրինական միգրանտներին աֆրիկյան երկրներ վերադարձնում

Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները մշակել են անօրինական միգրանտներին Աֆրիկայի երկրներ վերադարձնելու պլան: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Daily Telegraph»-ին:
Ըստ այդ պլանի, մի շարք աֆրիկյան պետությունների, ինչպիսիք են Եթովպիան, Սուդանը, Ուգանդան և Քենիան կառաջարկվի մոտ 1,3 մլրդ ֆունտ (մոտ 1,8 մլրդ եվրո) այն բանի դիմաց, որ այդ երկրները ընդունեն գոնե ապօրինաբար ԵՄ տարածքում հայտնված 800 հազար փախստականների մի մասին:
Դրանից բացի, Աֆրիկայից ԵՄ ներթափանցած «բարձր որակավորում ունեցող աշխատողներն» ու ուսանողները Եվրոպայում «կանաչ ճանապարհ» կստանան՝ նրանց համար կտրամադրվեն վիզային մեղմացումներ, կկազմակերպեն լեզվի ուսուցման կուրսեր, կտրամադրվեն աշխատատեղեր:
Պաշտոնապես ԵՄ պլանը կոչված է միգրանտներին եվրոպական երկրներ տեղափոխվելու համար լեգալ միջոցներ տրամադրելուն և այդպիսով նպատակ ունի կրճատել ծովում մարդկանց զոհվելու վիճակագրությունը: Սակայն «The Daily Telegraph»-ի մեկնաբանմամբ, այն «խայծ» է, որով աֆրիկյան երկրների ղեկավարներին փորձում են խրախուսել այն բանի համար, որպեսզի վերջիններս ընդունեն տասնյակ հազարավոր միգանտներին, որոնց եվրոպական երկրները պատրաստվում են դեպորտացիա անել: