Դեկտեմբերի 2-ին բրիտանական խորհրդարանում Սիրիայի հարցով դեբատներ կսկվեն. Քեմերոն

Դեկտեմբերի 2-ին բրիտանական խորհրդարանում Սիրիայի հարցով դեբատներ կսկվեն. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Փարիզում՝ կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված ՄԱԿ վեհաժողովի շրջանակներում իր հանդիպումների ընթացքում հաստատել է, որ Սիրիայում ռազմական գործողությանը երկրի մասնակցության հարցով բրիտանական խորհրդարանում դեբատները կսկսվեն դեկտեմբերի 2-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:



Ըստ Քեմերոնի՝ նույն օրը խորհրդարանում պատգամավորները նաև քվեարկություն կանցկացնեն:
Քեմերոնը կրկին ընդգծել է, որ «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածները անհրաժեշտ են, սակայն միայն ռազմական ուժը բավարար չէ։ «Դա լայն ռազմավարության մաս է, որը մենք կիրագործենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ»,- ասել է նա։