Մեկնարկում է «Նոր Հայաստանի» երթը. երթուղու մասին չեն ասում (լուսանկարներ)

Մեկնարկում է «Նոր Հայաստանի» երթը. երթուղու մասին չեն ասում (լուսանկարներ)

«Նոր Հայաստանի» հանրահավաքում վերջինը հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, ով կոչ արեց լինել կազմակերպված, մնալ ու պայքարել մինչև վերջ: «մենք չենք մոռացել մարտի մեկը, մենք այսօր բերում ենք երկար սպասված մարտի 2-ը՝ հայտարարեց Սեֆիլյանը:



Ազատության հրապարակից մեր թղթակիցը տեղեկացրեց, որ կազմակերպիչները պատրաստվում են երթի: Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ երթն իրազեկված է և ոստիկանները պարտավոր են պաշտպանել երթի մասնակիցներին: Նա հորդորեց ոստիկաններին չկոպտել, իսկ շարքերից մասնակիցների հափշտակության փորձերի դեպքում թևանցուկ անել միմյանց և այդկերպ պաշտպանվել:



Որուշում է կայացվել երթից հետո վերադառնալ Ազատության հրապարակ և գիշերել այնտեղ: Այդ նպատակով հանրահավաքի մասնակիցներին անձրևանոցներ են բաժանվել:



Քիչ առաջ հարթակ են բարձրացել ոստիկանները՝ վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ովքեր, հավանաբար ճշտում են երթուղին և հանդես կգան հայտարարությամբ:



Հանրահավաքի մասնակիցներին է միացել արդեն ոստիկանություն տարված «Հիմնադիր Խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն բերման են ենթարկել զենք-զինամթերք կրելու կասկածանքով, սակայն, ոչինչ չգտնելով, բաց են թողել: Իսկ ընդհանրապես Սաֆարյանը կարծում է, որ ոստիկաննությունն այդկերպ խոչընդոտել է իր ելույթը, որ պետք է հնչեր հանրահավաքում:



Հրապարակի թղթակիցը հենց նոր տեղեկացրեց, որ երթը մեկնարկեց: ցուցարարները Թումանյան փողոցով շարժվում են դեպի Աբովյան փողոց:



Երթին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: