Հեռուստացույց ու սուրճ

Հեռուստացույց ու սուրճ

Կար ժամանակ, երբ մարդիկ սրճարաններ էին այցելում հեռուստացույց դիտելու համար միայն: 1940-ականների վերջերին, Միացյալ Նահանգներում մարդկանց 10-ը տոկոսը տանը հեռուստացույց դիտելու հնարավորություն ուներ: Մյուսներն այս հաճույքից կարող էին օգտվել հասարակական վայրեր այցելելով:



Հեռուստացույց դիտելու համար սրճարան այցելելն իսկական տոնակատարության էր վերածվում, որին մարդիկ հատուկ նախապատրաստվում էին: Կանայք հագնում էին իրենց լավագույն զգեստները, զուգվում այնպես` ասես կարևոր միջոցառման են գնում:



Սրճարանատերերը հնարավորինս շատ այցելուներ գրավելու համար նույնիսկ ապառիկով էին հեռուստացույցներ ձեռք բերում, քանի որ դրանք այն ժամանակ ավտոմեքենայի արժեք ունեին: Ներդրված միջոցներն իրենց արդարացնում էին: Սրճարանները մշտապես  լեփլեցուն էին: Այցելուներն այնքան էին տարվում հեռուստադիտումներով, որ հաճախ մոռանում էին սուրճ պատվիրել: Շուտով սրճարանատերերն սկսեցին առանձին վճար պահանջել միայն դիտման համար:



Բարեբախտաբար այս ժամանակներն անցել են: Մեր օրերում մարդիկ սրճարան են այցելում սիրելի սուրճն ըմբոշխնելու, լավ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ շփվելու համար:



Բարի լույս սիրելի ընթերցողներ: Վայելեք սուրճը «Հրապարակի» հետ և սկսեք աշխատանքային շաբաթը լավ տրամադրությամբ: