Չեմ կարծում, որ որևէ կապ է ունեցել զինված հանցախմբի հետ

Չեմ կարծում, որ որևէ կապ է ունեցել զինված հանցախմբի հետ

Մտավորականների ֆորումի մամուլի խոսնակ Նատալիա Ջանոյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ ձերբակալվել են ֆորումի ավագանու անդամներ Գառնիկ Մարգարյանը: «Երեկ ուշ երեկոյան ենք տեղեկացել այդ մասին: Չեմ կարծում, որ այդ խմբի հետ որևէ կապ է ունեցել, չեմ էլ պատկերացնում ովքեր են: Միակ տեղեկությունն այս պահին որ ունենք, որ նրան ձերբակալել են: Ձերբակալվել է նաև ազատամարտիկ Վովա Առաքելյանը»:



Պաշտոնական տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 2016թ-ի հունվարի 14-ին ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:



Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: