«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել

Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել, որտեղ իր հիմնական հենարանը կլինեն վերջին տարիներին իր կողմից կառավարման համակարգ բերված երիտասարդները: Այս գործընթացը թերեւս պետք է համարենք իշխանական երիտթեւի կողմից ողջ իշխանությունը վերցնելուն ուղղված ծրագիր: Երբ 2013-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, իշխանական երիտթեւին առաջ քաշելու ծրագիրը այդքան էլ իրատեսական չէր թվում: Ավելին՝ իշխանության հնաբնակների գրոհները իրենց տեղերի վրա աչք դրած «ջահելների» վրա գնալով ավելի ազդեցիկ էին դառնում: Սակայն Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության հնաբնակները այս հակամարտության մեջ հաղթելու շանս քիչ ունեն...



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: