ԿԽՄԿ-ն վերսկսել է բանակցությունները զոհված ադրբեջանցի զինվորի դիակի վերադարձման համար

ԿԽՄԿ-ն վերսկսել է բանակցությունները զոհված ադրբեջանցի զինվորի դիակի վերադարձման համար

Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, ԿԽՄԿ-ն վերսկսել է բանակցությունները ադրբեջանցի զոհված զինվորի դիակի վերադարձման համար: Այս մասին հաղորդել են ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակից: Նույն հաղորդման համաձայն` շարունակվում են նաեւ բանակցությունները զոհերի եւ անհետ կորածների մասով: ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի պատասխանատու Իլախ Հուսեյնովը նաեւ հայտարարել է, որ զոհված զինվորի դին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը հրաժարվել է վերադարձնել: