Արգիշտիի իրերը գտան… ու հիմա իրերի Տիրոջն են փնտրում…

Արգիշտիի իրերը գտան… ու հիմա  իրերի Տիրոջն են փնտրում…


Ապրիլի 11-ին գրել էի «Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն…» վերտառությամբ հոդվածը:



Խոսքը Թալիշի մարտերում անհետ կորած Արգիշտի Գաբոյանի մասին էր: Արգիշտիի եղբայրը մեկնել էր Թալիշ` զինվորի իրերը գտնելու համար, որոնք ճանապարհին կորցրել էր: SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո նրա հարազատների հետ կապ են հաստատել իրերը գտած անցորդները և արագ ու պատրաստակամ տեղ հասցրել հարազատներին…



Մինչև հիմա 23-ամյա Արգիշտին չկար:



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմին:



Ու քանի որ հայկական կողմից մինչ այժմ անհետ կորած է համարվում Արգիշտի Գաբոյանը, կասկածում են , որ դին նրանն է: Հայրն ու հորեղբայրները Ստեփանակերտի քաղաքացիական դիահերձարանի մոտ սպասում են՝ ճանաչելու զոհի մարմինը: Նրանց թույլ չի տրվել մասնակցել դիակի ընդունման արարողությանը:



Վաշտի հրամանատար, կապիտան Արգիշտի Գաբոյանի իրերը գտան… ու հիմա, սարսափելի է, իրերի Տիրոջն են փնտրում…



Ու գտան, հանձնված զինծառոյողի դին Արգիշտիի դին է: Հայրը ճանաչել է որդու դիակը:



Հենց նոր հայտնի դարձավ: 



Սարսափելին այն բառը չէ:



Հասմիկ Բաբաջանյան