Այստեղ է ասված, որ ժպտաս Հրազդան (ֆոտոշարք)

Այստեղ է ասված, որ ժպտաս Հրազդան (ֆոտոշարք)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Բարության պուրակը» տոնական տեսք ուներ: Վաղ առավոտից երեխաներն արդեն հրապարակում էին: Օրվա տերերը եկել էին վայելելու և իրենց ներկայությամբ գեղեցկացնելու օրը՝ հրաշալի ելույթներով, երգ ու պարով, իրենց անզուգական կերպարներով ու կատարումներով հաճելի պահեր նվիրեցին ներկաներին: Որքան էլ զարմանալի էր, վերջապես այս օրը Հրազդանում միջոցառում կազմակերպվեց: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետեւյալ գրառումն է արել. «Վերջապես հրազդանցու երեսին լիաթոք ժպիտ է հայտնվել:Հունիսի 1-ին Հրազդանում ուրախ մթնոլորտ էր տիրում: Մեծ ու փոքր բոլորը ուրախ էին: Անկախ քեզնից ժպիտ է առաջանում դեմքիդ, երբ տեսնում ես, որ մարդիկ ուրախ են: Ժպտացեք հրազդանցիներ ջան, ԺՊՏԱՑԵՔ»:



Վերջին տարիներին Հրազդան քաղաքում այնքան միջոցառումներ չեն կազմակերպվել, որ անգամ մեկ միջոցառումը ժպիտ է պարգեւում մարդկանց:



Նշենք, որ անգամ այս տոնական օրը Հրազդանում կարուսելներն անվճար չէին, գինը 200 դրամ էր: Ոմանց համար այս տոնը շահավետ բիզնեսի աղբյուր էր: Իսկ Կոտայքի մարզի մյուս քաղաքների համեմատ` Հրազդանում արտասովոր շքեղություն չկար:



Նելլի Կարապետյան