2 տարի լռեցի, որ ժողովուրդն ինձ կարոտի. Աշոտ Ղազարյան

2 տարի լռեցի, որ ժողովուրդն ինձ կարոտի. Աշոտ Ղազարյան

Դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ․ բոլորն են ճանաչում Աշոտ Ղազարյանին։ Որտեղ նա է, այնտեղ առողջ հումորն ու անսահման ծիծաղն է։ Աշոտ Ղազարյանը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում։ 2006 թվականին ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան։ Աշոտ Ղազարյանի հետ զրուցեցինք իր գործունեության, հիմնադրած դպրոցի մասին։



-Այժմ ստեղծագործական ո՞ր փուլում եք գտնվում։ Ի՞նչ նորությունների սպասենք։



Այժմ ներկայացում ենք պատրաստում Արթուր Սահակյանի հետ, 2 տարի լռեցի, ճիշտ է՝ հրավերներ լինում էին, բայց ինձ այդքան համապատասխան չէին, չէի ուզում, իսկ հիմա մեր ուզած պիեսով, իմ ուղած ռեժիսորի հետ և իմ խաղընկերների հետ արդեն փորձեր ենք անում, աշնանը արդեն անակնկալ կանենք մեր ժողովրդին։



-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկանում եք ֆիլմերում նկարահանվել։ Առաջարկնե՞ր եղել են։



Այո, առաջարկներ եղել են։ Բայց հիմա մեկ սցենար կա, պարզապես հեշտ չի հիմա ֆիլմ նկարելը, պիտի մարդիկ լինեն, որ օգնեն, կարողանանք նկարել։ 2 տարի լռեցի, որ ժողովուրդն ինձ կարոտի, ես էլ իրենց ավելի շատ կարոտեցի։



-Ձեր անվամբ ունեք ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց-ստուդիա, մինչեւ այժմ ի՞նչ լուրջ հաջողություններ եք գրանցել։



Հունիսի 27-ին մեր ստուդիայի 10 տարին ենք նշելու, եկեք, տեսեք՝ ինչ տաղանդավոր երեխաներ ունենք։ Հիմա քչանում են, որովհետև շատ են հիմա դպրոցներ բացվում, բացի դա, շատ է դատարկվում քաղաքը, շատ են գնում։



-Ընդունելությունը ինչպե՞ս եք անում,.ե՞րբ է այն սկսվում։



Օգոստոսին ընդունելությունը կսկսենք, սպետեմբերին արդեն կգան դասերի։



-Հայտնի խոսք կա, որ հումորը փոխում է մարդուն, տարիների ընթացքում այն Ձեզ ինչպե՞ս է փոխել և ինչքա՞ն ։



Փոխել է նրանով, որ ավելի թեթև ես ապրում, ամեն ինչ ծանր չես ընդունում, թեթև ես ապրում, դրա համար ինձ ասում են՝ դու այդքա՞ն տարեկան ես, ասում եմ՝ հա։ Հումորը օգնում է երիտասարդ մնալ, դժվարությունները ծիծաղով հաղթահարել։



-Պարոն Ղազարյան, Ձեզ հայկական սերիալներում հնարավո՞ր է մի օր տեսնենք։



Առաջարկներ եղել են, եթե իմ ուզած սցենարը լինի, իմ ուզած ռեժիսորով, խաղընկերներով, սիրով կխաղամ, բա մեր գործի անունն ի՞նչ է։