Լրագրային շանսոն. Ինչպես comedy club-ում

Լրագրային շանսոն. Ինչպես comedy club-ում

Հարց.



- եթե Նիկոլ Փաշինյանը անապատում հանդիպի Հեղինե Բիշարյանին, ի՞նչ կանի:



Պատասխան.



- Կբարձրանա ծառը:



Հարց.



- Բայց չէ՞ որ անապատում ծառ չկա:



Պատասխան.



- Արա, ախպեր, որ հանդիպում ես առյուծին, էլ չես նայում` ծառ կա, չկա, բարձրանում ես:



***



Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից պարզ դարձավ, որ ընդդիմությունը լինում է երկու տեսակ` միակ և Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի գործընկեր: Կարող է հարց առաջանալ` իսկ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը: Ո՞նց թե, բա մոռացել ե՞ք, որ Հեղինե Բիշարյանի հետ քուր ու ախպեր են:



***



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով դոնոր կազմակերպություններից փող պոկելու մասին, գրանտակեր ընդդիմությանը խնդրել է ՀՀ իշխանություններին օգնել այդ հարցում: Ընդ որում մուննաթ է եկել, թե էդ ո՞նց էր, որ երբ պետք էր ոչնչացնել մեր ավանդական, կայացած կրթական համակարգը, փող տալիս էին, իսկ երբ պետք է ժողովրդավարությունը զարգացնենք ընտրությունների միջոցով, փող չկա:



Պարոն Բաղդասարյան, մանրամասնեք` հասկանանք, թե այդ ո՞ւմ էին փող տալիս կրթական համակարգը քանդելու համար` Աշոտյանի՞ն:



***



Գալուստ Գրիգորիչը հեռագրում է Հովիկ Աբրահամյանին.



- Մեծարգո վարչապետ, վերջ տվեք արտահերթ նստաշրջաններ հրավիրելու ձեր այդ արատավոր պրակտիկային, իմ պատգամավորների ֆազերը քցում են արդեն:



Արգամիչից պատասխան է ստացվում.



- Լավ էլի, Գալուստ Գրիգորիչ, մի հատ էլ ու` պըրծ::



***



Թփերի տակից դուրս թռչելով` պետավտոտեսուչները կանգնեցնում են «Հրապարակ» թերթի խմբագրության շքեղ sport car-ը:



- Տակ, տակ, տակ... Դուք, որ հոծ գիծը մեջ տված գալիս եք, աջից վազանց եք կատարում ու կարմիր լույսն էլ փաթաթած ունեք, մի քիչ էլ խմած կլինեք: Ձեր փաստաթղթերը, խնդրեմ:



- Խնդրեմ:



- Հըըըմ, Վահե Մակարյան... Պարոն Մակարյան, ինչո՞ւ եք խախտում երթևեկության կանոնները:



- Պարոն լեյտենանտ, իսկ հիմա ո՞վ ինչ-որ բան չի խախտում: Դուք, օրինակ, ինչո՞ւ էիք թաքնվել թփերի հետևում: Եթե ձեզ տեսնեի, գուցե չխախտեի:



Մյուս ավտոտեսուչը շշնջում է գործընկերոջ ականջին.



- Ախպեր, թող էթա, էսի շառ ա...