«Առավոտ». Պրոֆեսորը և փողոցում «մուննաթ եկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության վրա»

«Առավոտ».  Պրոֆեսորը և փողոցում «մուննաթ եկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության վրա»

«Առավոտ»-ը գրում է. «Այս շաբաթ հասարակությունը և հատկապես ֆեյսբուքյան օգտատերերն ահագին զվարճացան պատգամավորական «սքեթչերով» և պատասխան «ռեպլիկներով»: Ասել, որ դա համաշխարհային խորհրդարանական պրակտիկայում արտառոց բան է, իհարկե, չափազանցություն կլիներ: Մյուս կողմից՝ ոչ նորմատիվ բառապաշարն, իհարկե, չի նպաստում ոչ մեր, ոլ էր որևէ այլ խորհրդարանների վարկանիշին: Չնայած հավանողներն էլ շատ՝ «հալալ ա քեզ», «խզարեցիր», «սրանց բոլորին պետք ա…» և այլն:

Բայց ես ուզում եմ խոսել փոքր-ինչ այլ բանի՝ տատանումների մասին: Ինձ թվում էր, որ Հռոմի պապի այցը գոնե մի քանի օրով մարդկանց հոգիները կտրամադրի այլ՝ ավելի բարձր «տատանումների» կամ «հաճախականության»: Փողոցում մի քաղաքացի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին և արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը՝ «թալանեցիք, զավոդները փակեցիք» և այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխաի նախկին վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը: Ինձ թվում է՝ նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն և առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել և գործարաններ է բացել (որն ի դեպ, տվյալ դեպքում ճիշտ է): Պարզ է, որ պրոֆեսորը և փողոցում «մուննաթ եկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության վրա», որի պարագայում կոնֆլիկտն ու հրմշտոցն անխուսափելի են»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: