Նախնական տվյալներով Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 4 կուսակցություն

Նախնական տվյալներով Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 4 կուսակցություն

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՌԴ Պետդումայի ընտրություններում առաջատարը նախագահ Պուտինի կուսակցությունն է՝ «Եդինայա Ռոսիան»:, որը հավաքել է ձայների 44.15%-ը` ձայների 6.72%-ը հաշվելուց հետո, հայտնում է Gazeta.ru-ն:



Երկրորդ տեղում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` ձայների 18.39%-ով, երրորդում՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը` 17.24%-ով:



Դումա է անցնում նաևսոցիալիս-հեղափոխականների «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 6.24%:



Պետդումա անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5%-ը: