«Ժառանգությունը» համագումար կանի կամ տարեվերջին, կամ փետրվարին

«Ժառանգությունը» համագումար կանի կամ տարեվերջին, կամ փետրվարին

«Ժառանգություն» կուսակցությունը չէր մասնակցել այս տարի կայացած ՏԻՄ ընտրություններին, սակայն 2017 թ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ մասնակցելու է: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ կայանալիք համագումարի մասին անպայման տեղյակ կպահեն, այն տեղի կունենա կամ այս տարվա ավարտին կամ փետրվար ամսին. «Մարզերում գրասենյակներ չունենք, կառույցներ ունենք միայն: Գրասենյակներ չունենք մի պարզ պատճառով՝ իշխանությունը ամեն ինչ արել է, որ հանկարծ «Ժառանգությունը» երկու դրամ գումար չունենա, որ կուսակցական նորմալ գործունեություն ծավալի»:



-Ի՞նչ է արել իշխանությունը:



Գործարարներին հնարավորինս հեռացրել է, մեկ գործարար ունեինք կուսակցությունում, նրան էլ սնանկացրել է: Երեք գրասենյակ ունենք՝ Գյումրիում, Կապանում և Վանաձորում:



-Րաֆֆի Հովհաննիսյանի հետ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել, առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ եղե՞լ են:                                                    



Մի 4-5 օր առաջ ենք հանդիպել, քննարկումներ իհարկե ունեցել ենք, երբ ժամանակը կգա բարձրաձայնելու այդ մասին, կբարձրաձայնենք:



-Իսկ անցյալից դասեր քաղե՞լ եք, ի՞նչ չպետք է անեք կամ ի՞նչ պետք է անեք:            



Բնականաբար, դասեր քաղել ենք և միակ դասն այն է, որ հնարավորինս միասնական պետք է պայքարի ընդդիմությունը երկրում արմատապես իրավիճակ փոխելու համար: