Աշոտ Ղահրամանյանը չի մեկնաբանում իր աշխատակցի կաշառք վերցնելու փաստը

Աշոտ Ղահրամանյանը չի մեկնաբանում իր աշխատակցի կաշառք վերցնելու փաստը

Ինչպես արդեն տեցեկացրել ենք, այսօր ձերբակալվել է Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանը ՝ իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին:



Փորձեցինք կապ հաստատել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս, լսելով միայն ձերբակալված Հրաչյա Ավետիսյանի անունը, միանգամից ասաց՝ հարցեր ուղարկեք, Ձեր հարցերին կպատասխանեն, և անջատեց հեռախոսը:



Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հայտարարության, դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից: