Բուլղարիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Բուլղարիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Բուլղարիան Թուրքիայում իր դեսպանին հետ է կանչել խորհրդատվության համար այն բանից հետո, երբ Սոֆիան մեղադրել է Անկարային խորհրդարանական արտահերթ ընտրություններին միջամտելու փորձի համար, հաղորդում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:



Գործակալության տվյալներով Բուլղարիայում Թուրքիայի դեսպանն իր աջակցությունն էր հայտնել Բուլղարիայի «Դոստ» պրոթուրքական կուսակցությանը և Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ արել քվեարկել «Դոստ» կուսակցության օգտին, ինչը Սոֆիան համարել է ուղիղ միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին:



Նշենք, որ Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան մարտի 26-ին: Սոցիալական հարցումների համաձայն՝ հաղթողի հիմնական հավակնորդներ են համարվում «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունները: