Նախարարի պաշտոնը Ամիրյանի ցանկությա՞ն, թե՞ վարչապետի որոշման հարցն է

Նախարարի պաշտոնը Ամիրյանի ցանկությա՞ն, թե՞ վարչապետի որոշման հարցն է

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս ՀՀԿ-ից ստացած մանդատից հրաժարվողների ցանկում էր։ Hraparak.am-ը հարցրեց նրան՝ սա նշանակու՞մ է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել գործադիրում։ «Ինչպես որոշի նոր վարչապետը և մեր կուսակցությունը»,-ասաց նա։



-Այսինքն՝ ի սկզբանե պայմանավորվածություն եղե՞լ է, ենթադրում եմ՝ Ձեր համաձայնությամբ եք մանդատից հրաժարվելու դիմումը գրել։



-Այո, իհարկե, իմ համաձայնությամբ է։ մի քանի օր առաջ եմ ներկայացրել դիմումը։



-Կարո՞ղ ենք դրանից ենթադրել, որ նախնական պայմանավորվածություն է եղել՝ շարունակեք պաշտոնավարել նախարարի պաշտոնում։



-Ցանկություն։



-Ձե՞ր կողմից, թե՞ իրենց կողմից։



-Իմ կողմից։



-Իսկ իրե՞նք։



-Մի քանի օր սպասեք՝ կիմանաք։



-Սովորաբար ասում են՝ իրենց ցանկությունն է կարևոր (կուսակցության)։



-Ամսի 18-ից հետո կիմանաք, իմ ցանկությամբ․․․



-Ձե՞ր ցանկությունը պետք է գերակշռի այս հարցում, թե՞ իրենցը։



-Վստահաբար յուրաքանչյուր ընտրված թեկնածուի կամքն է, ցանկությունն է հրաժարվել մանդատից կամ ընդունել։



-Իսկ մնալ նախարարի պաշտոնու՞մ։



-Դե, դա արդեն կորոշի նոր կառավարության ղեկավարը։



-Այսինքն՝ դա արդեն իրենց ցանկության հարցն է։



-Կորոշի կառավարության նոր ղեկավարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ