Փորձել են մեքենայի գազաբալոնից լիցքավորել ինքնաշեն գազի բալոնը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Փորձել են մեքենայի գազաբալոնից լիցքավորել ինքնաշեն գազի բալոնը. կա 2 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Անտառուտ գյուղում մեքենայի գազաբալոն է պայթել, կան զոհեր:

«Մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 74-ամյա մի երևանցի և Անտառուտի բնակիչ 61-ամյա ամուսիններ փորձել են երևանցու «Կիա» մակնիշի մեքենայի գազաբալոնից լիցքավորել հողամասում տեղադրված ինքնաշեն գազի բալոնը, որի ժամանակ բալոնը պայթել է:

Ամուսինները տեղում մահացել են, իսկ երևանցին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: