Հայտնի է վրաերթի ենթարկված պարեկի առողջական վիճակը

Հայտնի է վրաերթի ենթարկված պարեկի առողջական վիճակը

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ 
 
Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:
 
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։