«Ինքս էլ սկսում եմ բոզանալ․․․»

«Ինքս էլ սկսում եմ բոզանալ․․․»

Դեպքեր կան, որոնք ողջ կյանքում պիտի հիշեցնել։ Այս դիպվածի մասին համարյա միշտ գրում, պատմում եմ, բերնից բերան է անցնում, բայց չի հնանում։ Որովհետև մարդկային հատկանիշները, ինչպես լաթը, չի հնանում, չի կորցնում արժեքը և ամեն անգամ նորովի հիշեցնում է, որ չպետք է կորցնես դեմքդ․ 

Ազգային, պետական քաղաքական գործիչ և բարերար Պողոս Նուբար փաշան մի օր նկատում է, որ իր կինը`Մարի Նուբարը, միշտ նույն շրջազգեստով է տանից դուրս գալիս։Եվ երբ զարմանքով հարցնում է պատճառը, ստանում է հետևյալ պատասխանը. - Փաշա, քանի դեռ ունենք հազարավոր գաղթական հայրենակիցներ և որբացած մանուկներ, ամոթ է, որ ունենամ երկրորդ շրջազգեստ։ Մարի Նուբարն իհարկե ամեն ինչ ուներ, բայց ապրում էր իր ժողովրդի ցավերով։ 

Այսօր Արցախում ավելի քան 120 հազար հայ սովամահության, ցեղասպանության է ենթարկվում, Հայաստանը գլորվում է անդունդը, պատերազմի զոհերի արյան խանձահոտը դեռ կանգնած է օդում, բայց պետական մակարդակով կազմակերպվում են խրախճանքներ, քեֆեր, փարթիներ։ Իրենք իրենց կանանց հետ քեֆ ու խրախճանքները հրապարակելով արդեն չեն բավարարվում, անցել են ազգը արատավորելու, ուրիշի ցավը չզգալու, ազգային արժեքները վերացնելու գործընթացին։ Ինչպե՞ս չմտածել, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենը ծրագրված է անում։ Ինքը գիտակցում է, որ ժողովրդին պիտի պահի հարբած, խելագարված, խառնափնթոր վիճակում, որպեսզի չհիշեն, թե ինչ է կատարվում իրենց հետ, ինչ արժեքների տեր են իրենք։ Այս ֆոնի վրա տեղադրում եմ նաև Նիկոլ Փաշինյանի վեպ կոչվող «անհագուրդ ցանկությունների կույտ» բառամթերքից, որպեսզի պարզ դառնա, որ այսօրը մեր գլխին բերելու համար նա վաղուց է նպատակային ծրագրի մեջ մտել։

«Երկրի հակառակ կողմը»․ 

«Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի»։

Ի դեպ այս լուսանկարը պատերազմից հետո է։ Լավ էլ բնորոշել է՝ «Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ»։

Պատերազմից հետո՞․․․