Ընտանեկան կոնֆլիկտի պատճառով նռնակ է պայթեցրել 

Ընտանեկան կոնֆլիկտի պատճառով նռնակ է պայթեցրել 

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թաղամասերից մեկում 1983 թվականի ծնված տղամարդը նռնակ է պայթեցրել այն տանը, որտեղ բնակվել է։

Համաձայն ադրբեջանական ՆԳ նախարարության տեղեկությունների, նման արարքի պատճառ են հանդիսացել ընտանեկան խնդիրները։ Տղամարդը նախքան նռնակի պայթեցնելը պահանջել է հանդիպում նախկին կնոջ հետ։ Դեպքի մանրամասները ճշտվում են։