Թուրքիան դատի է տվել Նեթանյահուին

Թուրքիան դատի է տվել Նեթանյահուին

Անկարայի և Թել Ավիվի միջև լարվածությունը նոր թափ է ստանում Գազայի հատվածում շարունակվող հակամարտության պատճառով։

Թուրքիան հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում «ցեղասպանության» մեջ։

Այդ մասին հայտնել են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբանները։

Հիշեցնենք, որ Էրդողանը բազմիցս կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի և անձամբ Նեթանյահուի հասցեին՝ նշելով, որ հրեական բանակը մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում։