Հնդկաստանը տեղափոխում է իր դեսպանատունը Կիեւից՝ Արեւմտյան Ուկրաինա

Հնդկաստանը տեղափոխում է իր դեսպանատունը Կիեւից՝ Արեւմտյան Ուկրաինա

Հնդկաստանը միացել է այն երկրներին, որոնք որոշում են կայացրել Կիեւից տեղափոխել իրենց դեսպանատունը Ուկրաինայի արեւմտյան շրջաններ։ Այս մասին հայտնում է NDTV –ն։

Համաձայն հաղորդման, հնդկական դեսպանատունն ամենայն հավանականությամբ կհանգրվանի Լվովում, որտեղ հնդկական դիվանագիտական հաստատությանը հատկացվել է գրասենյակային տարածք։

Հնդկական դեսպանատունը նաեւ կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին, ներառյալ ուսանողներին, հեռանալ Կիեւից հնարավոր կամ հասանելի ցանկացած միջոցով։