Հայկական կողմը ուղիղ չի դիմել ադրբեջանական կողմին բեռները անցկացնելու համար

Հայկական կողմը ուղիղ չի դիմել ադրբեջանական կողմին բեռները անցկացնելու համար

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսնկարահանումներ են իրականացնում։

Լրագրողները քիչ առաջ ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք այս ընթացքում հայկական կողմից եղել է նախաձեռնություն ուղիղ դիմելու ադրբեջանական կողմին բեռները անցկացնելու հետ կապված։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի իրականացնի իր պարտավորությունները , որոնք իրավաբանական պարտադիր ուժ են կրում։ Ոչ, նման նախաձեռնություն չի եղել։ Այս ամիսների ընթացքում՝ սկսած դեկտեմբերից, բոլոր հանդիպումների ժամանակ հայկական կողմը բարձՐացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»։