Վիճակը բարելավվել է․ Սաակաշվիլիին կվերադարձնեն բանտ

Վիճակը բարելավվել է․ Սաակաշվիլիին կվերադարձնեն բանտ

Վրաստանի նախկին՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է, բժիշկների համապատասխան եզրակացություններից հետո նա կտեղափոխվի բանտ։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Բանտարկյալ Սահակաշվիլիի վերաբերյալ ես բազմիցս ասել եմ, որ մենք միանգամայն արդարացի ենք օրենքի առաջ։ Դա հաստատել են ինչպես վրացական դատարանները, այնպես էլ՝ Ստրասբուրգի դատարանը։ 

Պարզ դարձավ, որ պետությունն ամեն ինչ անում էր այս մարդու առողջության իրավունքը լիարժեք հարգելու համար։ 

Ինչպես գիտեք, նրա վիճակը բարելավվել է, մենք ուրախ ենք այս կապակցությամբ, և երբ բժիշկները համապատասխան երաշխավորություններ ներկայացնեն, նա կտեղափոխվի ուղղիչ հիմնարկ»,- ասել է վրաց նախարարը։