«Երևանը չի տեղափոխելու զինուժը Արցախի հանրապետություն». Վարդան Տողանյան

«Երևանը չի տեղափոխելու զինուժը Արցախի հանրապետություն». Վարդան Տողանյան

«Բաքվի հետ  կոնֆլիկտի սրացումից հետո Երևանը չի տեղափոխելու զինուժը Արցախի հանրապետություն», - հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հարցերին պատասխանելով:  

«Այս պահին տեղափոխման անհրաժեշտություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցները»,  - ասել է դեսպանը: Նա ավելացրել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Արցախի ամբողջ սահմանի երկայնքով և որ Հայաստանը պատրաստվում էր Ադրբեջանի  ագրեսիային դեռ հուլիսից: 

«Ռազմական գործողությունները սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի հայտարարություններից դեռևս հուլիսին: Այս ամբողջ ընթացքը նախապատրաստական էր: Բնակչությունը նախապատրաստվում էր, բայց ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: 

Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունը ակնհայտը էր, համատեղ զորավարժություններ էին ընթանում: 
Վերջին օրերին Սիրիայից և Իրաքի տարածքից զինյալներ էին տեղափոխել:  Այս ամենը  բերեց նրան, որ գիշերը ուժգին հրետակոծություններ սկսեցին Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Այնտեղ, ցավոք, արդեն խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Գիշերը ամբողջ սահմանի երկայնքով ռազմական գործողությունն էին սկսվել: Խոսվում է այն մասին, որ այս ամենը նախապատրաստվել է վաղուց, միաժամանակ ամբողջ երկայնքով սկսելու նպատակով», - ներկայացրել է Հայաստանի դեսպանը ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում: 

Այն տեղադրված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջին: