Բայդենի իմպիչմենթի համար բավարար հիմքեր կան․ Մաքքարթի

Բայդենի իմպիչմենթի համար բավարար հիմքեր կան․ Մաքքարթի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել է, որ հանրապետականները բավականաչափ տեղեկատվություն են հավաքել՝ բարձրացնելու նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հարցը։ 
Այս մասին հայտնում է Fox News-ը։

«Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որը մենք կարողացել ենք հավաքել մինչ այժմ, իմպիչմենտի վարույթը բնական քայլ կլիներ», - ասել է Մաքքարթին:

Նա նշել է, որ Բայդենների ընտանիքը ներգրավված է «կոռուպցիայի մշակույթում» և ընդգծել, որ ամերիկյան հասարակությունն արժանի է պատասխանների։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Ջեյմս Քոմերը խոստացել էր հետաքննել ԱՄՆ ներկայիս նախագահին՝ կապված նրա ընտանիքի՝ միջազգային բիզնես սխեմաներում ներգրավվածության մասին տեղեկությունների հետ։ 
Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ առկա տեղեկատվությունն իրենց ստիպում է պետության ներկայիս ղեկավարին դիտարկել որպես վտանգ՝ ԱՄՆ ազգային անվտանգության համար։