Համարենք օրենքի խախտու՞մ

Համարենք օրենքի խախտու՞մ

Բաց նամակ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին
Հարգելի տիկին Արզումանյան
ԱՀ ԸՕ հոդված 19-ի  6-րդ մասը սահմանում է. «Ընտրությունների նշանակման որոշումն  ուժի  մեջ մտնելու  օրվանից  մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը Հանրապետության  նախագահի թեկնածուներին, Ազգային  ժողովի ընտրություններին մասնակցող  կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի  ղեկավարի  թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին արգելվում է անձամբ  կամ  նրանց անունից կամ որ և այլ  եղանակով  ընտրողներին անհատույց  կամ արտոնյալ  պայմաններով  տալ  (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ  մատուցել  (խոստանալ) ծառայություններ»: Տեղեկացնում եմ, որ ս.թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, ֆեյսբուքի «Առաջաձորցիներ եւ հայադցիներ» խմբում գրություն է տարածվել, որ ԱՀ ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մեկ միլիոն դրամ է հատկացրել՝ Առաջաձորում զոհված ազատամարտիկների հուշարձանի կառուցմանը: Ավելացնեմ, որ հուշարձանը կառուցվում է 2017թ. սկսած, եւ Սամվել Բաբայանը կարող էր բարեգործություն անել ավելի հարմար ժամանակ, երբ դեռ ԱՀ Նախագահի եւ ԱԺ ընտրություններ նշանակված չէին: Կատարվածը կարո՞ղ ենք համարել օրենքի խախտում, որը կարող է տվյալ համայնքում մարտի 31-ի քվեարկության վրա էական ազդեցություն ունենալ: Կից ներկայացնում եմ Սամվել Բաբայանի կողմից մեկ միլիոն նվիրատվության մասին ֆեյսբուքյան գրառման սքրինշոթը:
Հարգանքով՝  Վահրամ Աթանեսյան