ՌԴ փոխվարչապետը՝ Վերին Լարսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ փոխվարչապետը՝ Վերին Լարսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանը և Հայաստանը շահագրգռված են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկու երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին հայտարարել  է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ցավոք, ինչպես մեզ քաջ հայտնի է, Վերին Լարսը բնակլիմայական պատճառներով չի կարող ապահովել շուրջտարյա տրանսպորտային հաղորդակցություն, ինչը լրջորեն խոչընդոտում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Այդ պատճառով Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և մեր երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ»,- ասել է Օվերչուկը։