Գուտերեշն արժանի չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին․ Իսրայելի ԱԳՆ

Գուտերեշն արժանի չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին․ Իսրայելի ԱԳՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չունի միջազգային կազմակերպություն ղեկավարելու համար անհրաժեշտ որակները։

Նման հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է The Jerusalem Post թերթը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը բավականաչափ ջանքեր չի գործադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը դատապարտելու համար։ 

Ավելին, ըստ Քոհենի, միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն իր դիրքորոշումներում չափազանց մոտ է Իրանին։

«Գուտերեշն արժանի չէ լինել ՄԱԿ-ի ղեկավարը»,- ընդգծել է Քոհենը։
Նա հավելել է, որ միջազգային կազմակերպության ղեկավարը պետք է «հստակ և բարձրաձայն» կոչ անի՝ ազատագրել Գազայի հատվածը ՀԱՄԱՍ շարժման անդամներից։ Նույնը վերաբերում է ցանկացած այլ ինքնիշխան պետությանը, նկատել է նախարարը։
«Բոլորն ասում էին, որ ՀԱՄԱՍ-ն ավելի վատն է, քան՝ ԴԱԻՇ-ը: Իսկ ինչո՞ւ նա (Գուտերեշը - խմբ․) չի կարող նույնն ասել», - հարց է ուղղել Իսրայելի գլխավոր դիվանագետը։