Ոչնչացրել է իմ ընտանիքը. միջադեպ Քոչարյանի գործով նիստին

Ոչնչացրել է իմ ընտանիքը. միջադեպ Քոչարյանի գործով նիստին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի միջնորդության ներկայացման ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը, Քոչարյանին դիմելով ասաց, որ նա ոչնչացրել է իր ընտանիքը։

Արտահայտությանն արձագանքեց պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց իրավահաջորդի եւ պաշտպանի միջեւ։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմը ներկայացնում է իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն։