Վստահություն և զորակցություն եմ ցանկանում հայտնել մեր հերոսական և անպարտ ժողովրդին

Վստահություն և զորակցություն եմ ցանկանում հայտնել մեր հերոսական և անպարտ ժողովրդին

ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, այդ երկրների ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հրապարակային, ռազմատենչ և ագրեսիվ հայտարարությունները վկայում են ռազմական գործողությունների պլանավորված լինելու մասին։ 
Ավելին, վաղ առավոտից սկսած թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների կողմից կառավարվող տեղեկատվական հոսքերը և ապատեղեկատվության տարածումը ասվածի առհավատչյան են։ Ելնելով ստեղծված իրավիճակից, չափազանց կարևոր է համարժեք ռազմական, քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական արձագանքը։ 
Ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը օբյեկտիվորեն համահունչ են ստեղծված բարդագույն իրավիճակին։ Անհրաժեշտ է շարունակել ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական ճակատներում համակարգված աշխատանքը։ Կարևորելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից՝ անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել տեղեկատվական հոսքերի պատշաճ կառավարման համար, ինչը ունի համակարգային նշանակություն։
Վստահություն և զորակցություն եմ ցանկանում հայտնել մեր հերոսական և անպարտ ժողովրդին, Հայաստանի  և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստեղծված իրավիճակում և հույս եմ հայտնում, որ մեր հզոր և մարտունակ զինված ուժերը արժանի հակահարված կհասցնեն թշնամուն, որը կուղեկցվի քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական ոլորտներում խոհեմ և փաստարկված քայերով, իսկ արդյունքում՝ համակարգված հաղթանակներով։ Աստված պահապան մեր ժողովրդին»։