ԱՄՆ-ում 290 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ ի պաշտպանություն Իսրայելի (տեսանյութ)

ԱՄՆ-ում 290 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ ի պաշտպանություն Իսրայելի (տեսանյութ)

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելին աջակցող զանգվածային ցույցին մասնակցել է 290 հազար մարդ։ 
Այդ մասին հայտնում են ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցները։ Սա ԱՄՆ պատմության մեջ հրեական ամենամեծ ցույցն է, ասել է հանրահավաքի կազմակերպիչներից Ուիլյամ Դարոֆը։

Դիմելով ցուցարարներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը «վրդովեցուցիչ» է անվանել Գազայի հատվածում հրադադար հաստատելու կոչերը։

Նշվում է, որ պատմական երթին մասնակցելու համար մարդիկ ժամանել են Միացյալ Նահանգների գրեթե բոլոր բնակավայրերից։