Զուրաբիշվիլիի իմպիչմենտը ձախողվել է

Զուրաբիշվիլիի իմպիչմենտը ձախողվել է

Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավոր է կողմ քվեարկել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը, ուստի իմպիչմենտը չի կայացել։

Քվեարկության արդյունքներով՝ իմպիչմենտին կողմ է արտահայտվել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ 

Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ էր 150-ից առնվազն 100 ձայն, այսինքն՝ խորհրդարանի երկու երրորդը։